Սնունդը և առողջությունը
Երբ կաթնամթերքը բացառել սննդակարգից. 168.am
Հավասարակշռված սննդակարգը դժվար է պատկերացնել առանց կաթնամթերքի։ Սակայն սննդատեսակների բազմազանությունն ու տարածված մոլորությունները խանգարում են ճիշտ ընտրություն կատարել։ Adme.ru-ն ներկայացրել է 9 փաստ կաթնամթերքի մասի, որը կօգնի որակյալ մթերք գնել և այն ճիշտ օգտագործել։
Կաթնամթերքն անհամատեղելի է հակաբիոտիկների հետ։ Հակաբիոտիկների հետ միաժամանակ կաթ օգտագործելու դեպքում ձևավորվում են չլուծվող միացություններ, ինչի արդյունքում զգալիորեն նվազում է դեղերի արդյունավետությունը։ Կաթնամթերք չի կարելի օգտագործել ոչ միային անմիջապես հակաբիոտիկներ օգտագործելիս, այլև դրանից մեկ ժամ առաջ և հետո։
Կաթն արգելակում է մթերքի յուրացումը։ Շատերի համար սովորություն դարձած նախաճաշը՝ կաթով շիլա, լավագույն որոշումը չէ։ Առաջին հերթին հացահատիկը ֆիտինային թթու է պարունակում, որն արգելակում է կալցիումի յուրացումը։ Երկրորդ՝ կաթը խորհուրդ չի տրվում օգտագործել քաղցած վիճակում, քանի որ դա մեծ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։ Երրորդ՝ կաթն, առհասարակ, խորհուրդ չի տրվում օգտագործել այլ մթերքի հետ, քանի որ այն արգելակում է սննդի մշակումը։
Կաթը խորհուրդ է տրվում խմել առանձին՝ մթերքի օգտագործումից 30 րոպե առաջ կամ հետո։ Կաթ օգտագործելու լավագույն ժամանակը երեկոն է՝ քնելուց մեկ ժամ առաջ։ Կաթը տրիպտոֆան ու մագնեզիում է պարունակում, որոնք օգնում են հանգստանալ և արագ քնել։
Յոգուրտը չի օգնում դիսբակտերիոզի դեպքում։ Կարծիք կա, որ աղիների հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է մեծացնել կաթնաթթվային մթերքի օգտագործումը, քանի որ դրանք հագեցնում են աղիների միկրոֆլորան օգտակար բակտերիաներով։ Սակայն սուր վիճակի դեպքում կեֆիրն ու յոգուրտը կարող են միայն վատացնել վիճակը։
Կաթնամթերքը չի կարելի օգտագործել քաղցած վիճակում։ Կաթնամթերքն օգտակար բակտերիաներ է պարունակում։ Առավոտյան՝ քաղցած վիճակում օգտագործելով, այդ օգուտն օրգանիզմը պարզապես չի ստանում։ Բացի այդ՝ քաղցած վիճակում կաթնամթերքի օգտագործումը կարող է այրոցի պատճառ դառնալ։
Կաթի պահպանման երկար ժամանակը ոչ միշտ է վատ։ 2 ամիս և ավելի երկար պահպանման ժամկետ ունեցող կաթը ենթարկվում է ուլտրապաստերացման։ Մշակման այս եղանակը թույլ է տալիս ազատվել պաթոգեն միջավայրից, միևնույն ժամանակ, պահպանել կալցիումն ու մյուս օգտակար էլեմենտները։ Պետք չէ ուլտրապաստերացումը շփոթել ստերիլացման հետ։ Ստերիլացված կաթը երկար ժամանակ եռացվում է, ինչի արդյունքում կորցնում է սննդարար նյութերի հիմնական բաժինը։
Մրգային յոգուրտն ավելի շատ շաքար է պարունակում, քան կոկա-կոլան։ Մրգային շոգուրտը մեծ քանակով կոնսերվանտներ, ներկանյութեր, արոմատիզատորներ է պարունակում։ Ընդ որում, շաքարի պարունակության քանակով մրգային յոգուրտը կարող է մրցակցել այնպիսի մթերքի հետ, ինչպիսիք են կոկա-կոլան ու փքաբլիթները։ Համեմատության համար նշենք, որ դրանցում 10 տոկոս շաքար է պարունակվում, իսկ որոշ մրգային յոգուրտներում՝ 18 տոկոս։
Ֆերմայի կաթնամթերքը ոչ միշտ է ավելի լավը, քան` գործարանինը։ Թարմ կաթը ստերիլ է մնում 2 ժամ, ինչից հետո այդ կաթն ու դրանից պատրաստված մթերքը բակտերիաների բազմացման համար նպաստավոր միջավայր է դառնում։ Չպաստերացված կաթից պատրաստված մթերքը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ։ Կարող է թվալ, թե «ձեռքից» գնված կաթնամթերքն ավելի բնական է, սակայն ֆերմերները համը հաճախ լավացնում են օսլայի, սոդայի, կավիճի միջոցով։
Յուղազրկված կաթնամթերքը չի օգնում նիհարել։ Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են մարդկանց խմբերի առողջությանը, ովքեր ընդունվող կալորիաների քանակը նվազեցրել են 500 կիլոկալորիայով։ Միևնույն ժամանակ հետազոտության մասնակիցների մի խումբն օրվա ընթացքում 1 բաժին յուղազրկված կաթնամթերք է օգտագործել, մյուս խմբի սննդակարգում ներառված են եղել սովորական կաթ, պանիր, յոգուրտ՝ օրվա ընթացքում 3 բաժնից ոչ ավելի։ Լավագույն արդյունքի հասել են այն մասնակիցները, ովքեր սննդակարգ են ներառել նորմալ յուղայնությամբ կաթնամթերք։ Ընդ որում, այդ խմբի մասնակիցները հենց ճարպային և ոչ թե մկանային զանգված են կորցրել։
Օրգանական կաթը սովորականից լավը չէ։ Օրգանական կաթը ստացվում է կովերից, որոնք բնական կեր են օգտագործում, շատ են լինում մաքուր օդում և դեղեր չեն օգտագործում։ Սակայն բնական արտադրությունը կարգավորող օրենքները բավականին անորոշ են, ինչից օգտվում են արտադրողները։ Արդյունքում՝ օրգանական կաթի անվան տակ վաճառվում է սովորական մթերք։ Եվ սա ամենը չէ։ Օրգանական կաթի սննդային արժեքը, նույնիսկ, եթե այն պատրաստվել է նորմերի պահպանմամբ, քիչ է տարբերվում սովորականից։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն